Ուկրաինայի խանութներում գնորդներին օգնում էն բոյկոտել ռուսական ապրանքները: Օրինակ՝ Billa ցանցի սուպերմարկետներում Ռուսաստանում արտադրված ապրանքների վրա փակցված են համապատասխան թղթեր` ՌԴ դրոշի պատկերով: Դա կօգնի, որ գնորդը հեշտ կողմնորոշվի, թե որ երկրում է արտադրվել տվյալ ապրանքը: Գնորդներն այդ նորարարությունը բարձր են գնահատել: TCH-ի հաղորդմամբ հայրենասեր ուկրաինացիները այլևս չեն գնում ռուսական արտադրության ապրանքներ, հրաժարվում են ավտոմեքենաները լիցքավորել ռուսական լցակայաններում, օգտվել կապի ռուսական օպերատորներից և ռուսական բանկերից:
«Դա համարժեք արձագանք է, որը պետք է ունենա ցանկացած հասարակություն: Դա ինքնապաշտպանության մեխանիզմ է», -TCH հեռուստաալիքին ասել է շարժման ակտիվիստներից մեկը: Ռուսական ապրանքների բոյկոտի գաղափարը ծագել է միաժամանակ մի քանի նախաձեռնող խմբերի մոտ: Ռուսական ապրանքների ցուցակը տարածվել է սոցցանցերով: